Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Վովաեւիչի վրա առանց էդ էլ ինչքան շուն ասես կախում են». Ով է Իգոր Կորոտչենկոն ու ինչ է գրել

Հունիս 11,2024 19:00

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ներկայացրեց, թե ով է Իգոր Կորոտչենկոն, որին վկայակոչում են իշխանականները. «Դուք ցիտում եք ադրբեջանական թիվ մեկ լոբբիստին, հասկանո՞ւմ եք, Հայաստանի եւ հայ ժողովրդի թշնամիներից մեկին, որովհետեւ ինքը Բագրատ սրբազանի եւ Հայ առաքելական եկեղեցու հասցեին վիրավորանքներ է շարել:

Ձեր համար կարեւոր չի, թե նա ինչ է վայրահաչել Հայաստանի վրա, դուք իր վրա հղում եք անում, որովհետեւ ձեր շահերը համընկնում են: Եթե մտնեք իր ֆեյսբուքյան էջը, հետաքրքիր բան կկարդաք՝ ասում են, որ Փաշինյանը երեխաներին ոչ թե թուրքական, այլ հայկական պաղպաղակ է բաժանել եւ փառք Աստծո, թե չէ Նիկոլ Վովաեւիչի վրա առանց էդ էլ ինչքան շուն ասես կախում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930