Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Նորոգվում է Եղեգիսի Զորաց եկեղեցին

Հունիս 11,2024 18:38

Պետությանմասնավոր համագործակցության շրջանակում և բարերարների միջոցներով մեկնարկել են Վայոց ձորի մարզի Զորաց վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու, գավթի, պարսպապատերի և կցակառույց կացարանների ամրակայման, նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները:

Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել էր 2023 թվականի մարտին կայացած գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել հավանության:

Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի միջնադարյան նշանավոր բնակավայրերից մեկը: Այն IX դարի առաջին տասնամյակներից մինչև XVII դարի կեսերը եղել է Վայոց ձորի քաղաքական կենտրոնը` միաժամանակ կարևոր դեր խաղալով Սյունյաց աշխարհի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքում: Քաղաքը հատկապես նկատելի վերելք է ապրել XIII-XIV դարերում, երբ Վայոց ձորում իշխում էր Օրբելյան իշխանական տունը:

Զորաց եկեղեցին գյուղի արևելյան ծայրին միջնադարյան հայ ճարտարապետության յուրօրինակ հուշարձաններից է: Այն կառուցել է Սյունյաց նահանգի մետրոպոլիտ Ստեփանոս Տարսայիճը (1324-1331թթ.):

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930