Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ իրեն ներկայացնելով որպես գուշակ, որը կանխատեսել էր, որ Բագրատ սրբազանը հավաք է անելու ամսի 12-ին, ժամը 15-ին:
Բագրատ սրբազանի հայտարարությունը, ըստ Աղազարյանի՝ «Ինձ ստիպեց մի քառատող գրել»:
Ձեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում,
Սիրտը նրա շշնջում էր՝ անիծիր,
Կարդացեք նաև
Սատանեական, անասնական էությամբ,
Արյունածոր խրախճանք էր նա տենչում»:
«Առավոտի» կողմից նշենք, որ քառատողի առաջին երկու տողերը Վահան Տերյանի բանաստեղծության խեղաթյուրումն են:
Ծեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում
(Սիրտը նրան շշնջում էր՝ անիծի՜ր),
Լուսածագի ծիրանավառ մշուշում
Ցայտում էին ճաճանչները ցան ու ցիր…
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ