Լրահոս
Օրվա լրահոսը

Առնակ Ավետիսյան. Սեփականաշնորհման հաշվին պետական բյուջե է մուտքագրվել 2,6 մլրդ դրամ, համայնքների բյուջեներ փոխանցվել 1,1 մլրդ դրամ

Հունիս 11,2024 18:14

Հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցվել են ծրագրում ընդգրկված մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր, եւս մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձեւով: Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը` խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

Առնակ Ավետիսյանի տեղեկացմամբ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 3 մլրդ 790 մլն դրամ: Սեփականաշնորհման հաշվին պետական բյուջե է մուտքագրվել 2,6 մլրդ դրամ, համայնքների բյուջեներ է փոխանցվել 1,1 մլրդ դրամ:

Զեկուցողի խոսքով մեկ մասնավորեցման մասով պրոֆիլի պահպանումն իրականացվել է, իսկ ներդրումները սահմանված ժամկետում չիրականացնելու համար գնորդի նկատմամբ հաշվարկվել է 30 մլն դրամի չափով տուգանք:

Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման ծրագրից հանվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, որի կառավարման լիազորությունը փոխանցվել է Առողջապահության նախարարությանը:

Առնակ Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2023 թվականի ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15,4 մլրդ դրամ, ինչը 72 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Պետական գույքի գնորդների եւ օգտագործողների կողմից ստանձնվել է շուրջ 34 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն` առաջիկա 5 տարիների համար:

Օտարվել է 70 անվանում անշարժ գույք եւ 488 պետական համակարգից օպտիմալացված ավտոմեքենա: Իրականացվել է 68 միավոր անշարժ գույքի նվիրատվություն համայնքներին եւ քաղաքացիներին:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված 2023 թվականին պետական գույքի կառավարումից ստացված միջոցների 72 տոկոս ավելացումը:

Առնակ Ավետիսյանը պարզաբանել է, որ միջոցների կտրուկ աճը պայմանավորված է պետական գույքի օտարման, մասնավորեցման վարձակալության տրամադրման ավելի ակտիվ եւ ճկուն քաղաքականությամբ:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը, ներկայացնելով հանձնաժողովի տեսակետը, կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930