Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՔՊ պատգամավոր Էմմա Պալյանը բողոքեց, որ իր հեռախոսահամարը տարածել են տելեգրամյան ալիքներում, իրեն զանգում եւ վիրավորում են. «Ես ստանում եմ զանգեր եւ հաղորդագրություններ, որոնց ամբողջ բովանդակությունը հայհոյանք, անեծք է իմ անձի, ընտանիքի եւ երեխաների հասցեին»:
Նա եզրակացության է եկել, որ փողոցում բողոքող մարդիկ չունեն որեւէ սրբություն եւ հորդորեց ոստիկանությանը, որ սա ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ