Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ծրագրի արդյունքում տղաները ձեռք են բերում կայուն եկամտի աղբյուր». Աննա Հակոբյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների հետ

Հունիս 11,2024 18:06

Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների հետ: Տղաների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հանդիպել էին նաև նախորդ տարեվերջին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը:  Տղաներին պարզաբանվել է ծրագրի նպատակը, իրագործման մեթոդները և առաջիկա անելիքները: «Հիմնադրամի նպատակն է աջակցել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալ֊տնտեսական վերաինտեգրմանը հասարակությանը՝ աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով: Ծրագրի արդյունքում տղաները ձեռք են բերում կայուն եկամտի աղբյուր, մուտք են գործում աշխատաշուկա, սկսում զբաղվել բիզնեսով, ինչը նրանց թույլ է տալիս լինել ինքնաբավ», ֊ նշել է ծրագրի ղեկավարը: Տղաներն իրենց առաջարկություններն են ներկայացրել հիմնադրամին՝ ծրագրի արդյունավետությունը և իրազեկումը բարձրացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում տղաները բարձրացրել են նաև իրենց հուզող հարցերը, քննարկվել է դրանց լուծումները գտնելու ուղիները: Կողմերը պայմանավորվել են պարբերաբար կազմակերպել  նմանատիպ քննարկումներ, ինչը թույլ կտա Հիմնադրամի վեր հանել պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների խնդիրները և ապագայում իր ծրագրերի միջոցով լուծումներ տալ դրանց:

«Իմ Քայլը» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930