ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից դատարանում այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե որ դեպքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կհաջողի եւ արդյոք իրատեսակա՞ն է հույսը դնել ԱԺ վրա:
«Այն դեպքում, երբ չկարողանամ հասնել դատարանի շենք, այդքան փակ լինեն փողոցները»,- պատասխանեց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ Աշոտյանն արդեն մոտ մեկ տարի է՝ անազատության մեջ է: Դատարանը գործը քննում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ մեղադրանքով:
Հաջորդ հարցին, թե ինչ խորհուրդ կտայիք նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանին, Արմեն Աշոտյանը կրկնեց ավելի վաղ բարձրաձայնած խորհուրդը՝ խիզախություն:
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանը վերջում անդրադարձավ նաեւ Փաշինյանի արտաքին քաղաքականությանը՝ նկատելով, որ Եվրախորհրդարանի ընտրությունները ապացուցեցին, որ «Նիկոլը ԼՂ հարցը վստահել է ղեկավարների՝ Մակրոնին ու Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցին, որոնց չի վստահում նույնիսկ իրենց ժողովուրդը»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 9-ին լուծարել է Ազգային ժողովը՝ երկրի խորհրդարանի ստորին պալատը, և արտահերթ ընտրություններ նշանակել այս ամսվա վերջին։ Պատճառը՝ Եվրախորհրդարանի ընտրություններում Մակրոնի ղեկավարած կուսակցության պարտությունն է ծայրահեղ աջերին՝ «Ազգային հավաքին»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ