Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշո՞ւմ եք, չէ՞ Նիկոլն ինչ էր ասում` այլեւս երբեք մեր իշխանության ու ժողովրդի միջեւ փշալարեր չեն լինելու: Ձեր փշալարը բամբակի՞ց է. Զոհրաբյան

Հունիս 11,2024 17:20

Հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատաքննությունը հետագայում իրավաբանական դասագրքերում որակվելու է որպես ամենախայտառակ դատական ֆարսերից մեկը:

«Որի վրա ուսանողները պետք է սովորեն, թե ինչու չի կարելի կատարել կեղտոտ քաղաքական պատվերներ: Մի քանի օրից լրանում է մեկ տարին, որ Արմեն Աշոտյանը կալանքի տակ է: Ես սա համարում եմ նաեւ խոշտանգում, որովհետեւ միջազգային բոլոր կոնվենցիաներով՝ այն, ինչ արվում է Աշոտյանի հանդեպ, երբ մեղադրանքն ուղղակիորեն փլվեց դատարանի այս դահլիճում, երբ վկաների ցուցմունքներն ուղղակիորեն չեն ապացուցում այն անհեթեթ թեզը, թե Աշոտյանը լինելով ազատության մեջ՝ կարող է վկաների վրա ճնշում գործադրել, երբ ամբողջ այս գործերը փողերի լվացում, ուղղակի վերացան… այս ամենը մի անբարո քաղաքական ֆարս է, մի մարդու անձնական վրեժխնդրության քաղաքական ֆարս»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա դիտարկմամբ, Աշոտյանի գործը քննող դատավորի կերպարում իրականում հենց Նիկոլ Փաշինյանն է, որի նպատակն է եղել շուրջ մեկ տարի լռեցնել Աշոտյանին. «Մեկ տարի նիստը նախագահող Փաշինյանի խնդիրը Աշոտյանին լռեցնելն էր, նրա քաղաքական կամքը կոտրելն էր, նրան հնազանդեցնելն էր: Բայց հասկացավ, որ ոչ բոլորն են դառնում հպատակ, վնգստացող, ձեռնասուն, այդ թվում՝ տարբեր ընդդիմադիրներ, որոնց կարող եք փաթեթով գնել, որոնց կարող եք վախեցնել»:

Տիկին Զոհրաբյանը պատասխանեց նաեւ հարցին, թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումներով հնարավո՞ր է շարժումը թուլացնել: Ի պատասխան՝ ասաց. «Երեկ տեսա՝ ինչպես հատակին պառկեցրին Քենիայի քաղաքացիներին, կարծեմ Սարգսյան, այսինքն ՝ փորձում են վախ տարածել: Տեսնում ենք՝ ոնց են իրենց պահում ոստիկանները՝ վահաններով, փշալարերով ու ջրցաններով: Հիշո՞ւմ եք, չէ՞, Նիկոլն ինչ էր ասում` այլեւս երբեք մեր իշխանության ու ժողովրդի միջեւ փշալարեր չեն լինելու: Ձեր փշալարը բամբակի՞ց է: Հասկանո՞ւմ եք այս մարդը անում է բաներ, որոնց դեմ որպես ընդդիմադիր գործիչ պայքարում էր»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930