Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքով ամրագրվում է կրկնակի փորձաքննության դրույթը, որով ստեղծվում է կեղծ առարկաների արտահանման կանխարգելման մեխանիզմ

Հունիս 11,2024 17:04

«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ նիստում քննարկվել են առաջին ընթերցմամբ:

Նախագծի մշակումը պայմանավորված է ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված կանոնների համապատասխանեցմամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ տարանջատվում են մշակութային արժեքների արտահանման մաքսային ռեժիմները` ըստ թույլատվական փաստաթղթերի տեսակների, այդ թվում` արտահանման լիցենզիայի եզրակացության: Լրացվում են օրենքի մի շարք հասկացություններ, այդ թվում` «մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություն» եւ «հավատարմագրված մասնագետ» հասկացությունները:

Ավելացվում է պետության կողմից գնման իրավունքի ժամկետը, որը մեկից դառնում է երկու ամիս: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ մեկ ամսում հնարավոր չի լինում գործընթացը կազմակերպել: Ստեղծվում են լիազորող նորմեր` մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգի ու չափորոշիչների սահմանման համար: Օրենքով ամրագրվում է կրկնակի փորձաքննության դրույթը, որով ստեղծվում է կեղծ առարկաների արտահանման կանխարգելման մեխանիզմ:

Ըստ փոխնախարարի` օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում:

Ներկայացնելով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը նշել է, որ փորձագիտական գնահատական տվող մասնագետների հավաստագրումն այժմ միայն մասնագիտական հմտությունների վրա է իրականացվում: Առաջարկվում է, որ լիազոր մարմինը հավատարմագրման իրավունք տալուց առաջ ստուգի նաեւ լաբորատոր պայմանները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930