Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային շատ խաղացողներ սկսել են հետաքրքրվել «սրբազան շարժմամբ». Նաիրա Կարապետյան

Հունիս 11,2024 16:56

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը վստահեցնում է, որ միջազգային շատ խաղացողներ հետաքրքրված են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմամբ:

«Անձամբ ես ստանում եմ նամակներ, որոնցում հետաքրքրվում են թե՛ շարժման մեթոդաբանությամբ, թե՛ նպատակներով, թե՛ ճանապարհային քարտեզով: Մոտ 2 շաբաթ առաջվա քար լռությունը կոտրվել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Կարապետյանը:

Չնայած շարժման նկատմամբ եղած հետաքրքրությանը՝ տիկին Կարապետյանը նկատեց, որ, այնուամենայնիվ, ՀՀ-ում ստեղծված իրավիճակին միջազգային հանրության արձագանքն այն չէ, ինչ պետք է լիներ. «Աղաղակող այս ապօրինությունների ֆոնի վրա պետք է լինեին կոշտ գնահատականներ: Որովհետեւ շարժման հիմնական, ինքնաբուխ քայլերթը սկսվեց, երբ ՀՀ ինքնիշխան տարածքը ինչ-որ մի հանձնաժողովի քմահաճ, միակողմանի որոշման հիման վրա առանց ունենալու ամբողջական բանակցված փաստաթղթի, չեմ խոսում այն մասին, որ սահմանազատումն ու սահմանագծումը կատարվում է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Եթե կան տարածքներ, որոնք ՀՀ-ին են պատկանում, քարտեզի փոփոխությունը տեղի է ունենում Սահմանադրությամբ: Այս փաստերը ներկայացվել են միջազգային հանրությանը, որեւէ դատապարտում, կոշտ գնահատական չենք լսում ինստիտուցիոնալ առումով: Սա կապում եմ նրա հետ, որ այս տարածաշրջանում Արեւմուտքի շահերը խիստ փոխկապակցված են Փաշինյանի օրակարգի հետ: Գլոբալիստական ուժերը հովանավորում են թուրքական օրակարգը, իսկ այդ օրակարգի կատարողն այսօր ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930