Այսօր ԱԺ նիստի թեժ մեկնարկից հետո, երբ իշխանականները ընդդիմադիր պատգամավորներին մեղադրեցին այսպես ասած քաղաքական անկարողության մեջ, որ ոչ մի բան էլ չեն կարող անել, շուտով պիտի իրենց քաղաքական «ողորմաթասը» խմեն, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետ եկավ նիստերի դահլիճ ու որոշեց ՔՊ-ականների հետ քննարկել կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նա ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին նախագծի հետ կապված սկսեց հարցեր տալ, որ ոստիկանական գվարդիայի ստեղծումով ներքին զորքերի գործունեությունը դադարեցվելու է, հետո հետաքրքրվեց՝ արդյոք այս օրենքով բազմագույն բերետների գործունեությունը կարգավորվելու է եւ այլն:
Նա այնքան խորացավ կառավարության բերած նախագծի բովանդակության մեջ, որ հարցուպատասխանից հետո մոտեցավ Արփինե Սարգսյանին՝ նախագծի այլ փոփոխություններ քննարկելու:
Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը նկատեց. «Պարոն Մինասյան, խնդրում եմ կադրից դուրս եկեք»:
Կարդացեք նաև
Նկատենք, որ մինչ այդ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մինչեւ ժամը 16-ը ժամանակ էր տվել ընդդիմությանը՝ ներկայացնելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման դրամական մուտքերն ու ծախսերը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ