ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խոստովանել է, որ իրենց քաղաքական ուժը տարիներ շարունակ Արեւմուտքից սպասել է Հայաստանում օբյեկտիվ իրողությունների արձանագրմանը:
«Համարել ենք, որ այն ձեռքը, որը մեզ մեկնված է եղել, եղել է համագործակցության ձեռք: Իրականում ժողովրդավարական եւ իրավական պետություն կառուցելու համար բոլոր արժեքներն իրենց համար ընդամենը օգտագործվելու գործիքներ են, նրա համար, որ այստեղ ունենան իրենց հաճո իշխանությունները:
Նիկոլ Փաշինյանն այս իրականության արտահայտումն է: Ամեն ինչն է օգտագործվել նրա համար, որ ՀՀ-ում մերժվեն հայկական շահը պաշտպանող, հայրենասեր իշխանությունները եւ այստեղ բերվի թուրք-ադրբեջանական ուժերի կողմից ֆինանսավորվող դավաճանների հանցավոր խմբակը: Իրենք դրան հասել են, իսկ դրան հասնելու ճանապարհին օգտագործել են ամեն ինչ՝ կանանց իրավունքներից մինչեւ սոցիալական անարդարության թեմաներ: Խնդիր է եղել դրված այդ իրավունքների չարաշահումները բարձրաձայնելով` խոսել անուղղակի հետեւանքների մասին՝ նպատակ ունենալով այստեղ իրականացնել իշխանազավթման գործընթացը: Ինչի արդյունքում Փաշինյանը եկավ իշխանության»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Արեւմուտքի՝ համարժեք չարձագանքելուն ՀՀ-ում տեղի ունեցող իրողություններին:
Պատգամավորը նկատեց, որ Արեւմուտքի համար բռնապետեր են հռչակվում այն ղեկավարները, որոնք իրենց հաճո չեն, իրենց համար իրավունքների այն խախտումներն են արձանագրվում, որոնք պետք են իրենց այս կամ այն շահն առաջ տանելու համար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ