Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի նախկին վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին՝ մարտահրավերների հաղթահարման  և ժողովրդավարության ամրապնդման գործում

Հունիս 11,2024 16:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Ռաֆարենին:

Վարչապետը ողջունել է պարոն Ռաֆարենի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանին վերաբերող հարցերի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ Ժան-Պիեռ Ռաֆարենի կողմից ցուցաբերվող հատուկ ուշադրությունը: Վարչապետը կարևորել է այս օրերին վերջինիս նախաձեռնությամբ Երևանում մեկնարկող «Խա­ղա­ղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը՝ նպատակաուղղված Հայաս­տանի երիտասարդների ճգնաժամային իրավիճակների կառավարման կարողությունների բարձրացմանը:

Ժան-Պիեռ Ռաֆարենը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Հայաստան այցից առաջ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ, որը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետին: Պարոն Ռաֆարենն ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին՝ մարտահրավերների հաղթահարման  և ժողովրդավարության ամրապնդման գործում: Հաջորդիվ նա անդրադարձել է «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության գործունեությանն ու նպատակներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի և սահմանազատման գործընթացի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ թեմաների շուրջ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930