Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին քաղաքացիները շարունակում են Բաղրամյան պողոտայում մնալ։ Նրանց մի խումբը վոյելբոլ է խաղում, մյուս խումբն էլ ֆուտբոլ է խաղում։
Ֆուտբոլ խաղացող երիտասարդներից մեկը հարցրեց՝ «Սրբազան, ֆուտբոլ կխաղա՞ք հետներս»։ Բագրատ սրբազանը չմերժեց։
Միացավ նրանց։ Այնուհետև դադար տվեց՝ ժպիտով ասելով․ «Հետո, մի քիչ ջահելանամ»։
Երիտասարդները անընդհատ գնդակը նետում էին դեպի սրբազանը, նա էլ շարունակում էր տարբեր հնարքներ անել գնդակով։
Կարդացեք նաև
Քիչ անց էլ քաղաքացիներից մեկը պաղպաղակ էր բերել, հյուրասիրում Բաղրամյան պողոտայում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ