ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ընդդիմադիր խմբակցությունները քննարկո՞ւմ են մանդատները վայր դնելու հարցը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգում միշտ եղել է, կա եւ լինելու է։ Բայց դա պետք է լինի այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի արդյունք ունենանք»,- ասաց նա։
Ըստ Մինասյանի՝ եթե հիմա մանդատները վայր դնեն, որեւէ արդյունք չի լինի։ Դրա համար երկու պատճառ կա, նախ որեւէ իրավական հիմք չկա, որ մանդատները վայր դնելուց հետո արտահերթ ընտրություններ են լինելու։ «Երկրորդ, եթե մենք խոսում ենք հնարավոր ենթադրյալ քաղաքական ճգնաժամի մասին, ապա մենք տեսնում ենք մի իշխանության, որն ակնհայտ ճշմարտությունը խեղաթյուրում է։ Միջազգային հանրությունից ակնկալել, որ իրենք քաղաքական ճգնաժամ կհամարեն եւ կպարտադրեն այս իշխանություններին, որպեսզի իրենք գնան ընտրությունների, դա ես համարում եմ, մեղմ ասած, ոչ իրատեսական։ Բայց սրա ամենավտանգավոր դրսեւորումն այն է, որ եթե անգամ քաղաքական իշխանությունը գնա արտահերթ ընտրությունների, այս քայլով վերարտադրվում են Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ական խմբակը։ Մանդատները վայր դնելը չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը չէ ժամանակավոր պաշտոնակատարը։
Կարդացեք նաև
Երրորդ, այսօրվա Ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում 8 անդամ է նշանակվում, 8-ից 4-ը խորհրդարանական ընդդիմությունն է նշանակում։ Դրան գումարած, ընդդիմությունն այդ հանձնաժողովներում ունենում է նախագահներ եւ քարտուղարներ։ Եթե խորհրդարանում չկա խմբակցություն, այս իրավունքները վերանում է, ամբողջությամբ անցնում են ընտրատարածքային հանձնաժողովին, որը ձեւավորված է իշխանության կողմից։ Այսինքն՝ դուք ընդդիմությանը զրկում եք նաեւ ընտրական տեղամասերում վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից։
Այսինքն՝ եթե դուք այսօր ասում եք՝ վայր դրեք մանդատները, այսինքն՝ ընդդիմություն չկա խորհրդարանում, իշխանությունը գնալով արտահերթ ընտրությունների, ամբողջ ընտրական գործընթացում ազատ կարող է գործել առանց պրոբլեմ՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Եթե դուք կհամարեք, որ սա լուծում է, որեւէ խնդիր չկա, գնանք այդ քայլին»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանի խոսքով. «Իշխանությունն ինքն է ասում՝ վայր դրեք մանդատները, գնանք ընտրությունների, հարց չկա, թող իրենք էլ դնեն։ Եվ ամենակարեւորը, Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը հրաժարական է տալիս եւ չի հավակնում ժ/պ-ին։ Իրենք չեն համաձայնում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այնքան ժամանակ ինչքան իշխանությունը բան է ասում ու ‘սրամիտ’ բառերով ընդդիմությունը պատրաստակամություն է հայտնում կատարելու հրահանգը, այդքան ժամանակ ընդդիմությունը կմնա մեռյալ ավելցուկ ԱԺ-ում:
Մի՞թե 6 տարում եղած-չեղածը չուսուցանեց ռազմավարություն հայ ընդդիմադիրներին: Ոնց կային անհեռանկար, անկառույցային ինտերվյու տվողներ այդպիսին էլ մնացին: 6 տերում մարդը մի ծավալուն հետազոտություն կարող է տանել ու մասնագետ դառնալ:
Ես սպասելիքներ չեմ ունեցել քպականներից` 2018-ին այնքան շատ էին նշանները որ փինաչի, տհաս, կիսատ-պռատ թերուսներ են, որ 6 տարում չզարգանալու ոբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները ծով են: Իրենց հասնում է դատ-ու-դատաստան ու, որպես օգնություն, աշխատանքային ուղղիչ գաղութներում կարելի է առաջարկել ուսումնառություն:
Բայց չէ որ ընդդիմության շարքերում կան շնորհաշատներ: Միթե Արծվիկ Մինասյանը չի հասկանում, տեղյակ չի որ կամայական ընտրություններ Հայաստանում ղեկավարվում են դրսից: Տեղյակ չի՞, որ Հայաստանը նիկոլի անհոգնած աշխատանքով վերածվել է մեկուսացված գործակալություն: Ոստիկանության խտությունը քառակուսի մետրի վրա երևի աշխարհում առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Ի՞նչ ընտրություններ: Միայն ուժ: Իսրայելը մնում է հզոր որովհետև հենց սկզբից որդեգրեց այդ ռազմավարությունը: Նույն կերպ են վարվում այլոց նկատմամբ բոլոր ‘դեմոկրատական’ պետությունները: