Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախաձեռնությամբ սահմանվում է ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը

Հունիս 11,2024 15:39

Ազգային ժողովը հունիսի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Օրակարգային մի քանի հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Նախաձեռնության նպատակն է երկարաձգել 2023 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված թիվ ՀՕ-374-Ն օրենքի անցումային դրույթով նախատեսված ժամկետը՝ հնարավորություն տալով անձանց դիմել պետական գրանցում եւ պետական հաշվառում իրականացնող մարմին՝ կազմակերպությունների գրանցումը կամ անհատ ձեռնարկատերերի հաշվառումը ճանաչելու համար:

Օրինագծով հնարավորություն է տրվում Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները տեղափոխելու Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր: Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգի մասնակից հանդիսացող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովելու կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցի համատեքստում մանրամասնելով նախաձեռնության նպատակը՝ փոխնախարարը հայտնել է, որ Կառավարությունը նախաձեռնել է այս փոփոխությունը, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար հնարավորություն ստեղծվի՝ իրենց իրավունքները լիարժեք իրացնելու եւ ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու ԼՂ-ում արդեն իսկ կուտակված մասերը՝ հետագայում մեկ կենսաթոշակային համակարգից օգտվելու համար: Այսինքն՝ նախաձեռնությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից տեղափոխված այն անձանց, որոնք աշխատում են Հայաստանում, ստանում են աշխատավարձեր, վճարում են կուտակային կենսաթոշակի մասնաբաժիններ: «Սրանով մենք կարգավորում ենք նրանց՝ հետագայում կենսաթոշակային համակարգից օգտվելու երաշխիքները եւ իրավունքները»,- արձագանքելով զեկուցողին՝ պարզաբանել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Մինասյանը:

Օրենսդրական այս նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930