Ուշադրություն
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 11-ի ցերեկը Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։
Երևան քաղաքում՝
Հունիսի 11-ին կեսօրից հետո սպասվում է, 12-13-ին, 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Հունիսի 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 12-14-ին, 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 35.0°C (2015թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 8.5°C (1976թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 20.6°C
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն