Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։
Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում Գազայում, Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա գործընթացը, ինչպես նաև Ուկրաինայում ընթացող զարգացումները։
Մոսկվա կատարած այցի ընթացքում Ֆիդանը նաև հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։
Նշվում է նաև, որ Թուրքիայի արտգործնախարարը մասնակցել է գործարարների ռուս-թուրքական ասոցիացիայի (RTİB) կազմակերպած միջոցառմանը։