Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս մարդը, բացի հայ մարդու հարկերը մսխելուց, ուրիշ այլ գործառույթով չի զբաղվում․ դաշնամուր էլ լավ չի նվագում»․ շարժման երթը մոտեցավ ՀՀ նախագահի նստավայրին

Հունիս 11,2024 13:47

Դաշնակահարի գրասենյակին ենք մոտենում․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման իրազեկման երթը մոտեցավ ՀՀ նախագահի նստավայրի մոտ, որտեղ Գառնիկ Դանիելյանը հայտարարեց՝ այս մարդն այս ընթացքում միան մեկ հիշվող գործ է արել՝ դաշնամուր է նվագել։

«Այս շենքում է գտնվում ոչ այնքան պրոֆեսիոնալ դաշնակահարը, նա չի փայլել իր պրոֆեսիոնալությամբ, դաշնամուր էլ լավ չի նվագում։ Այս մարդը Սահմանադրությամբ համարվում է երկրի գլուխը, բայց որեւէ կապ չունի երկրի գլխի հետ։ Այսինքն, այդ մարդը, բացի դաշնամուր նվագելուց, մի անգամ էլ գնացել էր թագուհու թաղմանը եւ բոլոր արարողակարգերը խախտել։ Գնացել էր թագուհու հետ սելֆի էր անում։ Էս մարդը չգիտի՝ ինչի համար է եկել։ Դաշնակահարին կոչ ենք անում, որպեսզի դաշնամուրը հանգիստ թողնի, եւ այնքան արժանապատվություն ունենա, որ այսքան արհավիրքներից հետո հեռանա եւ էդ ժամանակն էլ օգտագործի այդ գործիքին ավելի լավ տիրապետելու համար, ժամանակ կունենան ավելի պրոֆեսիոնալ գործիքին տիրապետի ու նոր բեմեր նվաճի»,-հայտարարեց Դանիելյանը։

Նա ասաց, որ ի սկզբանե շատ անհասկանալի էր նախագահի գործառույթը․ «Բայց առավել եւս այս պայմաններում դու այս շենքում անելիք չունես։ Դուք այս ընթացքում ոչ ապահովել եք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ոչ ապահովել եք ձեր պարտականությունները Արցախի նկատմամբ։ Երբ Արցախում էթնիկ զտում էր, դուք որեւէ բան չէիք ասում, անգամ կրկնում էիք այդ նույն խոսքերը, որը հնչում էր մյուս իշխանավորների կողմից՝ Արցախը համարելով ադրբեջանական։ Ամո՛թ ձեզ։ Նաեւ մեր ամոթն է, որ դուք մինչեւ հիմա զբաղեցնում եք այդ պաշտոնը։ Այս շենքը միշտ աչքի է ընկել նրանով, որ այս շենքում շատ կարեւոր որոշումներ են կայացվել, անկախության կայացման տարիներին այս շենքը կարեւոր խորհուրդ է ունեցել»։

Դանիելյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահը չի սպասարկում ՀՀ շահերը․ «Այս շենքում գտնվող անհասկանալի դերակատարություն ունեցող մարդն այս տարիներին ահռելի գումարներ է մսխել պետական բյուջեից, նախագահի աշխատակազմին ահռելի միջոցներ են տրամադրում, ինքնաթիռ, ավտոմեքենաներ, սպասարկող անձնակազմ։ Այս աթոռը զբաղեցնող անձնավորությունը, բացի հայ մարդու հարկերը մսխելուց, ուրիշ այլ գործառույթով չի զբաղվում։ Նա եւ նրա նմանները պետք է հեռացվեն իրենց պաշտոններից»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930