Shamshyan.com-ի տեղեկություններով` մայիսի 29-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Վահրամ Հ․-ն և հայտնել, որ մայիսի 28-ի ժամը 20։00-ից մինչև մայիսի 29-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Վարդաշեն 6 փողոցի 47 հասցեի մոտ կայանված «Բայազետ» ՀԿ-ին պատկանող «Nissan» մակնիշի ավտոմեքենայի համարանիշները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով` Վահրամ Հ․-ն «Բայազետ» ՀԿ-ի նախագահն է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: