Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ պատվիրակությունից պահանջում ենք հստակ գնահատական տալ ՀՀ-ում տեղի ունեցած բռնություններին, հալածանքներին, քաղաքական հետապնդումներին․ Գառնիկ Դանիելյան

Հունիս 11,2024 13:06

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այս պահին իրազեկման երթ են իրականացնում։ Երթի ժամանակ նրանք մի պահ կանգ առան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի առջեւ ու պահանջ ներկայացրեցին։

Շարժման համակարգողներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց՝ ԵՄ պատվիրակությունից պահանջում ենք հստակ գնահատական տալ Հայաստանում տեղի ունեցած բռնություններին, հալածանքներին, քաղաքական հետապնդումներին, արձանագրել մարդու իրավունքների խախտումները։

«Այս օրերին, ամիսներին, տարիներին բազմաթիվ մարդիկ են հալածվել, կալանավորվել, ձերբակալվել իրենց հայացքների համար։ Եթե նախկինում պատվիրակության ղեկավարը մասնակցում էր դատական պրոցեսներին, աչալուրջ էր ՀՀ-ում քաղհասարակության հետ կապված խնդիրներին, վերջին ամիսներին, տարիներին իրենց կողմից չենք լսել հստակ գնահատականներ ՀՀ իշխանությունների կողմից կատարվող բռնության դեպքերին, եւ ընդհանրապես այս ընթացքում իրենց դրսեւորած վարքագծի հետ կապված»։

Դանիելյանը հայտարարեց՝ ՀՀ-ն դարձել է բռնապետական պետություն, որտեղ կալանքն ընտրվում է որպես պատժի միջոց․ «Կոչ ենք անում հստակ գնահատականներ հնչեցնել վերջերս տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ, որոնք կատարվել են լրագրողների, պատգամավորների, անչափահասների ու կանանց նկատմամբ»։

Դանիելյանը նաեւ անդրադարձավ Արցախի խնդրին, ասաց․ «Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին, ցեղասպանության հարցով նույնպես շատ լղոզված, անհասկանալի տեսակետներ են հնչել։ Պահանջում ենք հստակ գնահատականներ, պետք է ցեղասպան Ալիեւն իր արժանի պատասխանը ստանա Արցախում կատարված հանցագործությունների համար։ Բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրների իրավունքները պետք է պաշտպանվեն, մենք պետք է վերադառնանք մեր հայրենիք, մեր բնակավայրեր ու տներ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930