Այսօր ԱԺ նիստում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր խոսքում «սրբազան» անվանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին. «Ասում եք՝ կվախենան, չեն գա: Երեկ էլ Գառնիկ սրբազանն էր ասում: Չնայած Գառնիկ Դանիելյանն ավելի սրբազան է իմ համար, համենայնդեպս, գոնե ազնիվ մարդ է: Ասում է՝ մեզանից վախենում են, դրա համար չեն գալիս նիստի…
Խոսում էիք, թե՝ հեսա տեսեք ինչ ենք անում, արդեն ձայները կան, ՔՊ-ակաները միացել են: Հիմա եկել, ասում եք՝ ուղերձ, որը ոչ մի հետեւանք չի ունենալու: Ակնկալում եք, որ կառավարությունն ասի՝ դիմեցինք, կգնանք: «Թթենու» պատմությունն է:
Ժողովուրդ ջան, դուք ձեր կարգավիճակը զգո՞ւմ եք, ձեր հետ ինչ է անում Բագրատ Գալստանյանը: Մի հատ անվերջանալի շարունակվող պանիխիդա է, հոգեհանգստյան կարգ է անում, ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգը: Ես արձանագրում եմ, որ արդեն մի ամիս է՝ հոգեւորականը մատուցում է ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգը եւ դրան էլ հաջորդելու է ձեր ողորմաթասը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ