Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Ալեքսանյանը տեխնիկական է որակում խնդիրը. ՔՊ-ի անցած տարվա հաշվետվությունում աուդիտորական ընկերությունը խնդիրներ է հայտնաբերել

Հունիս 11,2024 12:05

«Ազատություն». Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անցած տարվա հաշվետվությունում աուդիտորական ընկերությունը խնդիրներ է հայտնաբերել՝ վարչապետ Փաշինյանի ղեկավարած կուսակցության ֆինանսական մուտքերը կատարվել են օրենքի խախտումներով։

Համաձայն աուդիտորական եզրակացության՝ 2023-ին ՔՊ-ին փոխանցված գումարը գերազանցել է օրենքով սահմանված չափը, բայց իշխանական կուսակցությունը չի կատարել օրենքի պահանջը, հավելյալ գումարը չի վերադարձրել նվիրատուներին կամ պետբյուջե։ ՔՊ-ն վերադարձի ենթակա մոտ 123 միլիոն դրամը պահել է սեփական բյուջեում։

«Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը տեխնիկական է որակում խնդիրը ու հեշտ լուծելի։

«Չի կարող այդտեղ չարամտորեն ոչինչ լինել, որովհետև այդ ամեն ինչը թափանցիկ է ու այսպես գնում են մարդիկ ուսումնասիրում են, եթե տեխնիկական խնդիրներ են լինում, էդ խնդիրները շատ արագ ու հեշտ լուծելի են, միայն ու միայն տեխնիկական հարցեր են», – ասաց Ալեքսանյանը:

Կուսակցության մասին օրենքով արգելված են նաև անանուն նվիրատվությունները, սակայն աուդիտը պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիրն« այս խախտմամբ 6,6 միլիոն դրամ է ստացել։ Իրավաբանական անձանց, կազմակերպությունների նվիրատվությունները ևս արգելվում են։ ՔՊ-ում այս պահանջն էլ չի պահպանվել։

Աուդիտորական կազմակերպության հայտնաբերած խախտումներից է նաև գումարի կանխիկացումը հաշվեհամարից, ինչն օրենքով արգելվում է։ Չնայած այս խնդիրներին՝ «Թրասթ աուդիտ»-ը իշխանական կուսակցության 2023-ի հաշվետվությունը ընդհանուր առմամբ ճշմարիտ է գնահատել՝ վերապահումներ ունենալով միայն հայտնաբերված խնդիրների նկատմամբ։

Այժմ փաստաթուղթն ուսումնասիրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովում դեռ քննում են նաև ՔՊ-ի 2022-ի հաշվետվությունը, որը այս նույն կազմակերպությունը բացասական էր գնահատել։

Գայանե Սարիբեկյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930