Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
🔸Իրանում նախընտրական քննարկումների առանցքում այն է, որ հիմնական պայքարը լինելու է Փեզեշքիանի, Ղալիբաֆի և Ջալիլիի միջև:
📍Փեզեշքիանի դեպքում ամեն ինչ պարզ է: Բարեփոխական է, ստանալու է այդ ճամբարի աջակցությունը: Իր թյուրքախոս լինելու հաշվին՝ նաև թյուրքախոսների ձայները: Հաղթանակի հասնելու նրա շանսերը, սակայն, մեծ չեն. Իրանում նրան ավելի շուտ անջատողական ու երկրի միասնությունը խաթարող են ընկալում:
📍Ամեն ինչ ավելի բարդ է Ղալիբաֆի ու Ջալիլիի դեպքում: Նրանցից ոչ մեկը պահպանողական տարբեր հոսանքների շրջանում չունի այն միանշանակ աջակցությունը, որն ուներ Էբրահիմ Ռայիսին 2021-ին: Պահպանողական հոսանքները դեռ քննարկումներ են անցկացնում՝ հասկանալու, թե ում են աջակցելու:
Կարդացեք նաև
📍Այդ ֆոնին ուշագրավ է, որ Ջալիլիի նախընտրական շտաբի ղեկավար է ընտրվել նախագահ Ռայիսիի տեղակալ Մոհսեն Մանսուրին: Սա կարող է նշանակել, որ կառավարականներն իրենց աջակցությունը կարող են հայտնել Ջալիլիին: Այդ աջակցությունն է ցանկանում ստանալ նաև Ալիռեզա Զաքանին, որը հայտարարել է, որ մինչև վերջ մնալու է պայքարում և դիրքավորվել է որպես «Ռայիսիի գործի շարունակող»:
📍Հետաքրքիր է նաև այն, որ Ղալիբաֆի նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել Ալի Նիքզադը: Նիքզադը 2021-ին Ռայիսիի շտաբի ղեկավարն էր: Նա թյուրքախոս է, ու Նիքզադի ընտրությունը նաև թյուրքախոսների ձայները գրավելու նպատակ կարող է ունենալ:
📍Այս ամենը մի կողմ, ընտրությունների գլխավոր խնդիրն է լինելու քվեարկությանը հանրությանը մասնակցությունը, որը վերջին տարիներին ռեկորդային ցածր ցուցանիշների է հասել, քանի որ Իրանի հասարակության զգալի հատվածը հիասթափված է բոլորից: