Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահագրգիռ ենք ՀՀ պաշտպանական վերափոխման համար համագործակցության հետագա ուսումնասիրությամբ». ԱԳ նախարար Միրզոյանը՝ փոխպետքարտուղար Օ՛Բրայենին

Հունիս 11,2024 11:49

«Այդ հանդիպումը եւս մեկ օրինակ է երկու երկրների բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, որը նոր խթան կհաղորդի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ զարգացող գործընկերությանը: Ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը մեր գործընկերության առանցքում է: Չնայած այն հանգամանքին, որ ժողովրդավարությունը վտանգված է ամբողջ աշխարհում, այդ թվում եւ մեր տարածաշրջանում, չնայած մարտահրավերներին, անվտանգության եւ հիբրիդային սպառնալիքներին՝ ՀՀ կառավարությունը վճռական է հետեւել իր ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությանը, ամրապնդել համապատասխան պետական ինստիտուտները, ապահովել օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների ամուր պաշտպանությունը»,-ի թիվս այլնի՝ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հետ հանդիպման ժամանակ:

Միրզոյանը հավելեց, թե հավատացած է, որ համախոհ գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը լիովին աջակցում է Հայաստանին: «Հաջողության հասնելու համար մենք պետք է խորացնենք մեր բազմաոլորտ, եւ տարբեր ուղղություններ ընդգրկող մեր գործակցությունը՝ ներառյալ, եւ չսահմանափակվելով տնտեսության եւ էներգետիկայի, պաշտպանության եւ անվտանգության, բարձր տեխնոլոգիաների եւ կիբերանվտանգության, արդարադատության եւ օրենքի գերակայության ոլորտները:

Երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնել եւ ներառել Հայաստանի դիմակայունության եւ կայուն զարգացման համար կարեւոր ուղղությունները: Այս համատեքստում ցանկանում եմ հիշատակել 2024թ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը եւ համատեղ մամուլի հայտարարության մեջ արտացոլված պայմանավորվածությունները: Կարծում ենք, որ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ընդլայնված գործընկերությունը, ՀՀ ինքնիշխանությունը անկախության եւ տարածքային ամբողջականության ԱՄՆ-ի շարունակական աջակցության հետ մեկտեղ, ունի մեծ ներուժ՝ նպաստելու Հարավային Կովկասում կայուն եւ արժանապատիվ խաղաղության հաստատմանը:

Այս համատեքստում ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ սահմանների սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991թ Ալմա Աթիի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Կա իրական հնարավորության պատմական պահ՝ վերջնականացնելու Խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության համար:

Որպես խաղաղության օրակարգի ու տարածաշրջանային զարգացման տեսլականի մաս՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության եւ իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա: Դա լավագույնս արտացոլված է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մեջ, որն առաջ է քաշվել մեր կառավարության կողմից»,-նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նաեւ հավելեց. «Մենք արդյունավետ համագործակցել ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ներքո, աշխատանքային խմբերի շրջանակներում, համապատասխան հանդիպումներ ունենալով 2023թ: Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների բնույթն ու դինամիկան՝ հուսանք ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր մակարդակի»:

Ի թիվս այլնի, նշեց. «Մենք շահագրգիռ ենք ՀՀ պաշտպանական վերափոխման համար համագործակցության հետագա ուսումնասիրությամբ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930