Այսօր ԱԺ նիստում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ելույթից հետո ընդդիմադիրները փորձեցին տեղից գոնե ժեստերով ընդդիմանալ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սաստեց. «Պարո՛ն Մինասյան, տեղից ձեռներով բան խնդրում եմ չանեք, Բաղրամյան փողոցում չեք, էլի, ԱԺ դահլիճում եք»:
Լիլիթ Գալստյանը տեղից բղավեց: «Տիկի՛ն Գալստյան, զսպե՛ք ձեզ, զսպե՛ք ձեզ, սա փողոց չի, սա ԱԺ դահլիճն է»,- բացականչեց Ալեն Սիմոնյանը:
Ամբիոնին մոտեցած Արթուր Խաչատրյանն էլ արձագանքեց. «Անկասկած, սա փողոց չի, դրա համար փողոցային դրսեւորումները պետք է կանխել, զզվանք է առաջացնում»:
Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանն ասել էր. «Դուք էս երկրում նման պրոցես չեք կարող գեներացնել: Դուք էդքան քաղաքականապես ունակ չեք: Ձեր նորելուկ կիսագողական փիլոնով առաջնորդի բառապաշարով ասեմ, որ լավ հասկանաք, դուք էդքան չկա՛ք, հասկացա՞ք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ