Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան․ «Ամեն ծառի տակ հատուկ ծառայության աշխատողներ են։ Ամենքին՝ 15-20 աշխատող։ Ինձ ամբողջ օրը հետեւում են»

Հունիս 11,2024 11:37

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավելի վաղ արած իր հայտարարության՝ ՔՊ-ականների արձագանքին։

Դանիելյանը հայտարարել է, որ ՔՊ-ական պատգամավորների ընտանիքի անդամներն ել են մասնակցում շարժման ցույցերին։

Լրագրողի դիտարկմանը՝ ՔՊ-ից հերքել են, որ իրենց ընտանիքի անդամները միացել են շարժմանը կամ մասնակցում են ցույցերին, արդյոք Դանիելյանը կարո՞ղ է նշել, թե ՔՊ-ականների հարազատներից քանի՞սն են մասնակցել ցույցերին, պատգամավորը պատասխանեց՝ չեմ հաշվում, թե քանի հոգի են․ «Համենայնդեպս, այս ընթացքում իրենց հարազատներից բազմաթիվ մարդիկ մոտեցել եւ ասել են, որ իրնեց հարազատն են։ Անուններ չեմ ուզում տալ։ Այնպես չէ, որ միայն իրենց հարազատներ են, տարբեր խոսակցությունների ժամանակ բազմաթիվ պաշտոնյաներ ասում են, որ պատանդի կարգավիճակում են եւ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրենց մտահոգում է, իրենք ապշած են, թե ինչ է կատարվում, մտավախություններ ունեն Հայաստանի հետագա ընթացքի վերաբերյալ»։

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, թե շարժման անդամները ռեւանշիստներ են, Դանիելյանն ասաց ՝ այդ մարդիկ կրկնում են ադրբեջանական հայտարարությունները, Ադրբեջանն ինչ ասում է, նրանց համար դառնում է նորմ․ «Ադրբեջանը ինչ հայտարարում է, րոպեներ հետո ՀՀ իշխանությունն է կրկնում։ Ասում են` Սահմանադրությունը պիտի փոխեք, ասում են՝ հա, պիտի փոխենք, մի օր էլ կասեն` դրոշը լավը չի, դրոշն էլ պիտի փոխենք։ Ադրբեջանը մի օր էլ պահանջելու է 90-ականների պատերազմի մասնակիցներին հանձնել ադրբեջանական արդարադատությանը»։

Դանիելյանն ասաց, որ ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովված չէ, մինչդեռ շարժմանը վերահսկում են հազարավոր զինվորներ, ոստիկաններ, հատուկ նշանակության ջոկատներ․ «Ամեն ծառի տակ հատուկ ծառայությունների աշխատողներ կան, ամեն մարդուն՝ մի 15-20 հատուկ ծառայության աշխատող։ Ինձ ամբողջ օրը հետեւում են, ուզում եմ արդեն բարիդրացիական հարաբերություններ հաստատեմ հետները։ Առավոտը տանից դուրս եմ գալիս, ուղեկցում են, գնում եմ սրճարան, հետեւում են՝ ում հետ սրճեցի, գրկախառնվեցի, համբուրվեցի։

Կես տարի առաջ, երբ գնացել է Սյունիք, Կոռնիձորում, էդ որ սահման չկար, ասացին որ որտեղ հայտնվել ենք ադրբեջանցիներ են, մի քանի մետր էր մնացել, որ ադրբեջանցիները մեզ գերի վերցնեին։ Այսինքն, սահմաններն այնքան ազատ ու բաց են, որ կարող են ներթափանցել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930