Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցը բավարարվեց մասնակի

Հունիս 11,2024 11:24

Հունիսի 7-ին նշանակվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» գործով վճռի հրապարակման օր: Այսօր տեղեկատվական համակարգում վերջապես հրապարակվեց վճիռը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (Էրեբունի նստավայր, դատավոր Դանիել Մխեյան) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության բավարարել է մասնակի, պարտավորեցնելով ԻՔՄ-ին հրապարակայնորեն հերքել պատասխանողի պաշտոնական կայքում` www.uic անցյալ տարվա հուլիսի 21-ին հրապարակված հոդվածի զրպարտություն համարվող տվյալները հետեւյալ ձեւով.

Տեղադրել հայտարարություն պատասխանող ԻՔՄ-ի կայքում «հասանելի եւ տեսանելի եղանակով», առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով, վերնագիրը շարադրել այսպես. «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական կազմակերպությունը զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»:

Դատարանը որոշել է նաեւ մեկ միլիոն դրամ բռնագանձելու պահանջը մերժել, բռնագանձել փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը՝ 150 000 դրամի չափով, իսկ ՔՊ-ից հօգուտ ԻՔՄ փաստաբանի բռնագանձել 50 000 դրամ:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զրպարտչական էր համարել «ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Երեւանի ընտրությունների համար» հրապարակումը, պահանջելով փոխհատուցել 1, 5 միլիոն դրամ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930