«Ասում եք՝ մենք ջրհեղեղ ենք կազմակերպել, մեզ Մովսեսի կամ Պոսեյդոնի տեղն եք դնում: Հետո էլ ասում եք՝ ձեզ ստիպելու ենք: Որ Պոսեյդոնն ենք, ո՞նց եք մեզ ստիպելու, որ ինչ-որ բան անենք»,- այսօր ԱԺ նիստում, դիմելով ընդդիմադիրներին, ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ ինքը չի գալու ընդդիմադիրների հրավիրած արտահերթ նիստին, որովհետեւ սին օրակարգ ունեն. «Դուք էս երկրում նման պրոցես չեք կարող գեներացնել: Դուք էդքան քաղաքականապես ունակ չեք: Ձեր նորելուկ կիսագողական փիլոնով առաջնորդի բառապաշարով ասեմ, որ լավ հասկանաք, դուք էդքան չկա՛ք, հասկացա՞ք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ