Այսօր ԱԺ նիստում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին. «Պարո՛ն Մինասյան, դուք խելացի, գրագետ մարդ, կուլտուրական մարդ, ո՞վ է ձեզ հուշել, որ նման հայդուկավարի տեքստեր ասել: Ախր լավ գիտեք Սահմանադրությունն էլ, օրենքներն էլ: Հիմա մեզ մեղադրում եք, որ չենք պատրաստվում գալ նիստի, մենք ձեզ ասենք, որ ամիսներ շարունակ այստեղ զբաղված էիք պարազիտությա՞մբ եւ ժողովրդի կողմից տրված մանդատով աշխատավարձ ստանալով չէիք մասնակցում նիստերին:
Խորհրդի նիստերին ձեզ էնքան չէինք տեսնում, դեմքներդ մոռանում էինք: Գալիս նստում էիք, չգիտեինք՝ էս ովքեր են եկել, հետո որ մոտիկից նայում ենք, տեսնում ենք դուք եք: Կամ ուղերձի տեքստը, խրոխտ տեքստեր եք ասում, թե ՔՊ-ից միացել են, բան, վերջում մի հատ ուղերձի տեքստ, որ ոչ մի իրավաբանական ուժ չունի: Եթե դուք նորմալ անկեղծ միասին աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր պատկերացրած ուղերձի տեքստը՝ վերնպատակադրումների համատեքստում: Բայց դա էլ նորմալ չեք կարողանում անեք, «Հայր մերն» էլ չգիտեն ձեզ մոտ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ