Այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դժգոհեց ու արձանագրեց, որ ԱԺ նախագահը ոչ թե ապահովում է ողջ ԱԺ-ի բնականոն ընթացքը, այլ իր նեղ քաղաքական թիմի:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց. «ԱԺ նիստ պիտի հրավիրվի օրենքի ուժով ու կհրավիրվի, բայց Սահմանադրությունը չի ասում, որ նիստը պետք է կայանա, քվորումի պայմաններում է նիստը լինում, քվորումը լինի՝ կկայանա, չի լինի՝ չի կայանա»:
Նա հեգնեց. «Ինձ համար տարօրինակ է, որ այսօր ձեր սրբազան շարժումը եկել է ԱԺ, որովհետեւ երեկ ձեր «Սրբազան շարժումը» հայտարարում էր, որ չպիտի թողեք մեզ գանք գործի: Ինչպես տեսնում եք, մենք բոլորս էսօր գործի ենք, բայց չենք հասկանում՝ դո՞ւք ինչի եք եկել, ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լ, թե՞ չտապալել: Կարո՞ղ է պարզվի, որ դուք էսօր եկել եք ԱԺ նիստին, որովհետեւ կարող է աշխատավարձ չստանայիք»:
Ռուբինյանն ասաց, որ իր համար տարօրինակ է, որ ԱԺ ուղերձի նախագծում չկար Բագրատ Գալստանյանի անունը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ