Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. Ես դա սրբազանին էլ եմ ասել՝ 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված է. «Հրապարակ»

Հունիս 11,2024 10:19

Մենք մի քանի հարց ուղղեցինք Իշխան Զաքարյանին։

– Կարծիք կա, որ գրասենյակը, վիլիջի կառուցմանը մասնակցությունը Ձեզ տրվել է շահագրգռելու համար, որ Դուք չմիանաք ընդդիմության իմպիչմենթին։ Ասում են՝ դրա համար է Իշխան Զաքարյանն անցել ՔՊ-ի կողմը։

– Իշխան Զաքարյանը երեխա չէ, մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի։ Ես գիտեմ, թե ովքեր են տարածում դա։ Ամոթ է նման ինտրիգներ փնտրելը։

– Այսօր գրվեց, որ 33 ստորագրություն կա՝ արտահերթ նիստ գումարելու համար, բայց Դուք չեք միացել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– 29 հոգով էլ կարող են օրակարգ մտցնել, ի՞նչ կապ ունի իմ ստորագրությունը։ Հազար անգամ ասել եմ՝ 54 ձայն է ձեզ պետք՝ որոշում ընդունելու համար։ Ես դա սրբազանին էլ եմ ասել՝ 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված է։ Բարոյականություն պետք է ունենան, գոնե ինձ զանգեն, հարցնեն։ Եթե պետք է լինում, գիշերը ժամը 12-ին էլ ինձ զանգում-գտնում են, քնից հանում։ Բայց ինձ որեւէ մեկը չի զանգել, չի ասել, ես տեղյակ չեմ։ Ժողովի ժամանակ մի տղամարդ է զանգել, քարտուղարուհիս հարցրել է` ո՞վ է, ի՞նչ ասենք պարոն Զաքարյանին, պատասխանել է՝ խոսակցություն ունենք հետը, չենք կարող ասել: Ո՞վ է զանգել։

– Իսկ իմպիչմենթի հարցում ի՞նչ դիրքորոշում ունեք։

– Սա արդեն այլ խոսակցություն է, վիլիջի հետ կապ չունի։ Մի օր կխոսենք։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930