Լրահոս
Օրվա լրահոսը

Տոտալ ճգնաժամ, որից մեր երկիրը դուրս չի գալիս. «Փաստ»

Հունիս 11,2024 10:15

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեց տարում բազմաթիվ ուղղություններով աղետալի իրավիճակներից դուրս չենք գալիս։ Նախ՝ թերևս բոլորի համար է տեսանելի, որ անվտանգային ոլորտը քարուքանդ վիճակում է։ Իշխանությունները խոստացել էին պրոֆեսիոնալ բանակ, սակայն ներկա պահին նույնիսկ դրա ստեղծման հիմքերը չեն դրվել, իսկ ընդամենը եռամսյա հավաքներով, որոնք շատ դեպքերում նույնիսկ ձևական բնույթ են կրում, հնարավոր չէ լուրջ անվտանգային խնդիրներ լուծել։ Հատկանշական է նաև, որ Հայաստանը դեռևս ձեռք չի բերել սպառազինությունների այնպիսի քանակություն, որը թույլ կտա դիմագրավել հակառակորդին։ Կամ էլ իշխանությունները հայտարարում են, թե վերջ են դնում 80-ական թվականների զենքերին, սակայն գնում են այնպիսի սպառազինություն, որով հնարավոր չէ խնդիր լուծել։

Ընդհանրապես Հայաստանը անվտանգային առումով պաշտպանված չէ, ու որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը նոր ու հանկարծակի հարձակում չի սկսի։ Ու այս պարագայում անվտանգության խնդիր կարող ենք ունենալ ամբողջ Հայաստանի տարածքում։

Համակարգային վերահսկողությունն ուղղակի բարձիթողի վիճակում է։ Զինվորական կացարանում տարօրինակ պայմաններում կարող են զինվորներ այրվել, ու մինչ այժմ պարզ չէ, թե ինչ թերացումների արդյունք է դա։ Բազմաթիվ դեպքեր են պատահում, երբ ՊՆ մեքենան գլորվում է ձորը կամ շեղվում ճանապարհից։ Չկա կոնկրետ պատասխանատու այս պատահարների համար։ Մյուս կողմից էլ՝ պարբերաբար խոշոր հրդեհներ են բռնկվում, պայթյուններ են տեղի ունենում, որոնք խլում են բազմաթիվ մարդկային կյանքեր։ Ու պարզվում է, որ պատճառը վերահսկողության պակասն ու անվտանգության կանոններին չհետևելն է։

Յուրաքանչյուր գործ՝ սկսած ասֆալտապատումից, իրականացվում է իմիջիայլոց, հաշվի չեն առնվում արտակարգ իրավիճակների հնարավորությունը։ Տնտեսության ոլորտում ևս անվտանգության բարձիկներ չեն գործում։

Այս ամենն ուղղակի կարող է որակվել որպես տոտալ ճգնաժամ, որից մեր երկիրը դուրս չի գալիս։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930