Լրահոս
Օրվա լրահոսը

Գլենդեյլի քաղաքապետը կայցելի Հայաստան

Հունիս 11,2024 10:08

Գլենդեյլի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-20-ը կայցելի Հայաստան: Այցելության նպատակներից մեկն է՝ մասնակցելու ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան Տեղական ժողովրդավարության ֆորումին՝ Միացյալ Նահանգների այլ քաղաքների քաղաքապետերի և գործադիրների հետ։

Ուղևորության նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերությունները, ուսումնասիրել տնտեսական հնարավորությունները և խթանել մշակութային և կրթական փոխանակումները Հայաստանի և Գլենդելյի միջև և ոչ միայն:

Քաղաքապետի երթուղին ներառում է այցելություններ Երևան, Գյումրի և, եթե ժամանակը ների, ապա նաեւ՝ Կապան։ Ուղևորությունը կներառի նաև հանդիպումներ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, լրատվամիջոցների, գործարար առաջնորդների և համայնքային կազմակերպությունների հետ:  

Անդրադառնալով ուղևորությանը` քաղաքապետ Ասատրյանը նշել է. «Ես ոգևորված եմ վերադառնալու իմ ծննդավայր Հայաստան՝ որպես Գլենդելի քաղաքապետ, որտեղ բնակվում է Հայաստանից դուրս հայերի ամենամեծ համայնքը, որը կազմում է մեր քաղաքի բնակչության մոտավորապես 40%-ը: Որպես Լոս Անջելեսի տարածաշրջանի՝ մեծությամբ չորրորդ քաղաք, եւ Կալիֆորնիայում  ներգաղթյալների/ օտարերկրյա արմատներ ունեցողների ամենամեծ բնակչությունն ունեցող քաղաքը լինելով՝ Գլենդեյլը եւ Հայաստանը փոխկապակցված են ամենօրյա ռեժիմով: Այս ուղևորությունն ավելի կխորացնի մեր կապերը, եւ կօգնի ստեղծել համագործակցություններ, որոնք օգուտ կբերեն թե՛ Գլենդելին, թե՛ Հայաստանին»:

Ասատրյանը վերջին անգամ Հայաստան է այցելել 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հունվարը՝ միանալու Հայաստանի օպերային թատրոնին, քանի որ նա օգնում էր Հայաստանի օպերային թատրոնի և Լոս Անջելեսի օպերայի միջև համագործակցության հաստատմանը: Այդ այցի ընթացքում Ասատրյանն այցելեց նաև Գլենդելի քույր քաղաքներ Գյումրի և Կապան: Ցավոք, Ասատրյանը չկարողացավ այցելել Գլենդելի մյուս քույր քաղաքը՝ Արցախի Մարտունին՝ շրջափակման պատճառով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930