Պահպանողական կուսակցությունը, հիմք ընդունելով Հունիսի 14-ը որպես «Բռնադատվածների հիշատակի օր» սահմանելու մասին ՀՀ օրենքը, կարևորելով հայ ժողովրդի ներդրումը մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման համատեղ ջանքերում,
հույս է հայտնում, որ
նախընթաց 6 տարներին ոչ մի անգամ Հունիսի 14-ին հիշատակի խոսք չասած և ծաղիկ չխոնարհած իշխանությունները, անկախության և ժողովրդավարության ջատագով ներկայացող կազմակերպություններն ու գործիչները այս տարի Հունիսի 14-ին կազմակերպված կայցելեն Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցեն խորհրդային բռնազավթման տարիներին զավթիչների ու նրանց գործակալների ձեռքով սպանված, բռնադատված, աքսորված ու հալածված հարյուր հազարավոր հայերի անմար հիշատակին։
Պահպանողական կուսակցությունը Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր է այցելելու հունիսի 14-ին, ժամը 11-ին։
Կարդացեք նաև
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ