Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք չստանձնես որևէ պետական պաշտոն, լավ չաշխատես այդ պաշտոնում, միշտ լինես գորշ, որ տակդ չփորեն»

Հունիս 11,2024 08:46

«Անտարես» հրատարակչության հիմնադիր Արմեն Մարտիրոսյանի գրառումը.

Ի՞նչ տարավ մեզանից Վահան Քերոբյանի ձերբակալությունը.

ա/ այն, որ Հայաստանի չինովնիկին ևս մեկ անգամ հուշեցին՝ եթե չաշխատես, ապա չես վտանգվի, եթե աշխատող ես, ապա էլ գործ մի արա, եթե գլուխ պահող ես, ապա ապրես,

բ/ որ քաղաքացին պետք է ունենա նաև այլ՝ հզոր երկրի քաղաքացիություն, որի դեսպանը կմտնի վարչապետի մոտ և նրան ազատ կարձակեն։ Որ Հայաստանի քաղաքացին անտեր է, եթե չունի զապաս քաղաքացիություն և իր հանդեպ քննչական մարմիններն ու դատախազությունը ինչ կուզեն՝ կանեն,

գ/որ տենդերներին շարունակաբար կարող են մասնակցել վատ աշխատանք կատարողները էժան գնով ու վարի տան բոլոր ծրագրերը։ Այսօր մեր ոլորտում տենդեր են հաղթում հումքից էժան գնով։ Էդ ո՞նց են ապրանք տալու։ Կամ ապրանքը չեն տալու, կամ լրիվ չեն տալու` կոռուպցիոն հարաբերությունների մեջ մտնելով, կամ էլ աղբ են օգտագործելու հումքի փոխարեն։ Ու ամենաշատը տուժելու են բարեխիղճ արդյունաբերողները, քանի որ շուկան խաթարվում է,

դ/ դաս ակտիվ գործարարներին. եթե ուզում ես բան փոխվի քո երկրում, ապա նստի սպասի բախտիդ, որ մի օր մի չինովնիկ քո բնագավառից կհասկանա այնքան, որ բնագավառդ վարի տալու փոխարեն գոնե ոչինչ չի անի։ Որ երբեք ու երբեք չստանձնես որևէ պետական պաշտոն, լավ չաշխատես այդ պաշտոնում, ցույց չտաս, որ քո այլ պաշտոնյա կոլեգաներ գործ չեն անում, կամ խելացի չեն անում, արդյունավետ չեն անում, երբեք լավը չլինես, միշտ լինես գորշ, որ տակդ չփորեն,

ե/եթե չինովնիկ ես, ապա վերադասիդ միայն լավ տեղեկություն տուր, վատի մասին մի ասա, ջհանդամը թե ինչ կլինի՝ չի լինի։ Մտածածդ պահիր մեջդ։ Քծնիր վերադասիդ որքան կարող ես,

զ/ մարդ, որ քեզ Հայաստանում ասել են, որ իբր դու Մարդու իրավունքներ ունես՝ դու ոչինչ էլ չունես, բացի հարկ վճարելու, բանակ գնալու պարտավորությունից։ Որ քո պետությունը թքած ունի, որ դու ապրելու խնդիր ունես, որ չաշխատելդ վարի է տալիս մինչ այս վաստակածդ։ Որ կապ չունի` հիվանդ ես, թե չէ, եթե քննիչը չի ուզում, ապա տանդ մեջ կամ բանտում մեռի, դու ոչ մարդ ես, ոչ էլ Մարդու իրավունք կունենաս, էլ ազատ լինելու իրավունքից ու համբավդ վարի տալուց չեմ խոսում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930