ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը գրել է. «Խնդրում եմ փոխանցեք Գալստանյանին, որ ժամը 00:25 րոպե այն տարածքում, որտեղ բղավում են, իրենց իսկ հայրենակիցների երեխաներն են քնած, հիվանդ մարդիկ կան, անքնությամբ տառապող տարեց մարդիկ, ու անվերջ կարելի է թվարկել, թե ում անդորրն են խանգարում, ինչն անթույլատրելի է»:
«ՉԻ». Լուսինե Բադալյանին ու նրա թիմակիցներին խորհուրդ կտանք լռել: Իրենց փոխանցեք, որ 2018-ի հեղափոխության օրերին իրենք ոչ թե կեսգիշերին, այլ ամբողջ գիշեր շերեփներով, կաստրուլյաներով, վուվուզելներով սաղ Երևանով այնպիսի աղմուկ էին բարձրացնում, որ դրանից մինչև հիմա մարդիկ անքնությամբ են տառապում:
Ու այդ մարդկանց մեջ տարեցներ էլ կային, երեխաներ էլ, հիվանդներ էլ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում