Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Բագրատ Սրբազանը հունիսի 9-ին ներկայացված ծրագրով ներկայանար մայիսի 9-ին, ապա հնարավոր է, որ այն քաղաքական փոփոխությունները, որոնց հասարակության զգալի մասը սպասում է, արդեն տեղի կունենային. «Փաստ»

Հունիս 11,2024 09:30

Հունիսի 9-ի հանրահավաքում Բագրատ Սրբազանն ասաց, որ 96 ժամ լինելու են փողոցում և ժողովրդի կամքը պարտադրեն գործող իշխանություններին, իսկ արդյունքը պետք է լինի կառավարության հրաժարականը և նոր կառավարության ձևավորումը: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հիշեցնում է՝ շարժման առաջնորդի կողմից հրապարակվել է որոշակի ճանապարհային քարտեզ: «Այդ քարտեզը վերջնարդյունքում կապահովի՞ այն մտածածը, որը շարժման առաջնորդն ուզում է տեսնել, թե՞ ոչ, մոտակա օրերին կիմանանք: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա. իմպիչմենթն առնվազն հունիսի 9-ի ելույթում չներկայացվեց որպես իշխանափոխության հասնելու միակ միջոց: Դա դրական քայլ եմ գնահատում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խորհրդարանում ուժերի առկա դասավորվածություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ընդգծում է՝ հունիսի 9-ի հանրահավաքի արդյունքներով տեսանք, որ իմպիչմենթն այլևս չի ընկալվում որպես միակ հնարավոր զարգացման ուղի:

Քաղաքագետը նշում է՝ քաղաքական որոշ վերլուծաբաններ, քաղաքագետներ, օգտատերեր, օրինակ՝ կարծիք են հայտնել, որ եթե Բագրատ Սրբազանը հունիսի 9-ին ներկայացված ծրագրով ներկայանար մայիսի 9-ին, ապա հնարավոր է, որ այն քաղաքական փոփոխությունները, որոնց հասարակության զգալի մասը սպասում է, արդեն տեղի կունենային: «Բայց տեսանք մեկ պարզ բան՝ շարժումը տրամաբանական որոշակի էվոլյուցիա է ապրում, և քաղաքական անցուդարձին և գործընթացներին ավելի ճիշտ արձագանք է տալիս, քան կարելի էր դա ակնկալել: Չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի հանրային աջակցությունը, երբ շարժումն անցնի այդ ներքին էվոլյուցիայի միջով և այն ավարտվի, բայց այն, որ շարժումը և նրա առաջնորդը քաղաքական էվոլյուցիա են ապրում, փաստ է»,-հավելում է զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930