Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամսի 12-ը շատ կարեւոր է մեզ համար՝ այստեղ գտնվելու իմաստով, թե ի՞նչ կանենք՝ այլ հարց է». Բագրատ սրբազան

Հունիս 10,2024 19:15

«Կպրծնենք, կպրծնենք, քիչ մնաց»,- Բաղրամյան պողոտայում, քաղաքական թիմերի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկման ավարտից հետո, հայտարարեց Բագրատ սրբազանը:

Նա հայտարարեց, որ առաջիկա օրերին՝ ամսի 11-12-ին, վրանային ավանը մնալու է Բաղրամյան պողոտայում, ցուցարարները գիշերելու են փողոցում. «96 ժամ էի չէ՞, ասել, ուրեմն այդ 96 ժամի մեջ էլ կսահմանափակվենք՝ հուսալով, որ կլինի այն, ինչ ուզում ենք: Ամսի 12-ին, ժամը 15.00-ին, այստեղ ենք լինելու»:

Վաղն առավոտից տարբեր ակցիաներ են լինելու մայրաքաղաքում:

«Ամսի 12-ը շատ կարեւոր է մեզ համար՝ այստեղ գտնվելու իմաստով, թե ի՞նչ կանենք՝ այլ հարց է»,- ասաց սրբազանը՝ բոլորին այդ օրը հորդորելով փողոց դուրս գալ, քանի որ, իր համոզմամբ, եթե երեկվա չափ մարդ եղավ փողոցում, շարժման պահանջները կատարվելու են:

Հիշեցնենք, երեկ գիշերվանից  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շրջափակել են ԱԺ շենքը՝ կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Իսկ այսօր, ԱԺ խորհուրդը մերժեց առաջարկը. խորհրդի ՔՊ-ական 12 անդամները դեմ քվեարկեցին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930