Այսօր՝ հունիսի 10-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ժամը 15:30-ից հրավիրել էր հավաք: Նշենք, որ շարժումը երեկ երեկոյան տեղի ունեցած հանրահավաքից հետո նստացույց էր հայտարարել Ազգային ժողովի մոտ՝ նշված խաչմերուկի տարածքում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:15-ի դրությամբ նշված տարածքում գտնվել է շուրջ 2100 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Կարդացեք նաև
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:
Իրազեկ քաղաքացիների միավորում