«Պահեստազորում թոշակառու գեներալներն ինքնագլուխ ի՞նչ պիտի անեն»,-Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով հարցին, որ Արցախի զինվորականների, մասնավորաբար, գեներալների հասցեին անընդհատ քննադատություն է հնչում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ կապված:
Գեներալ Բալասանյանն ասաց, որ ինքը այդ օրերին քանիցս դիմել է եւ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, եւ Նիկոլ Փաշինյանին՝ պատրաստակամություն հայտնելով ծառայել. «Թող Նիկոլ Փաշինյանը հերքի, որ ես ոչ թե մեկ, այլ 11 անգամ եմ դիմել՝ պատրաստակամություն հայտնելով ծառայել, անել այն, ինչ կհանձնարարեն»:
Մամուլում վերջերս նաեւ հրապարակումներ եղան այն մասին, որ ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ՊԲ նախկին հրամանատար, ապա ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը բանակցել են Ադրբեջանի հետ եւ ինչ-ինչ փաստաթղթեր են փոխանցել ադրբեջանական կողմին: Վիտալի Բալասանյանն ասաց, որ տեղյակ չէ, թե Արայիկ Հարությունյանը եւ Սամվել Բաբայանը ինչ են բանակցել ադրբեջանական կողմի հետ, ինչ փաստաթղթեր են փոխանցել:
Անդրադառնալով իր դեմ հարուցվածք քրեական գործերին էլ, Վիտալի Բալասանյանն ասաց, բոլորը կարճված են, իսկ գրավադրված 10 մլն դրամը չկա, որ հետ ստանա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ