Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբե՞լ է Փաշինյանը, երբ ասում էր, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ որ պահին ուզեց, ես կհեռանամ. Կոնջորյանը արդարացնում է

Հունիս 10,2024 18:25

ԱԺ խորհրդի նիստը մերժեց ընդդիմադիրների առաջարկը՝ կառավարության հրաժարականի պահանջով ուղերձի նախագիծը ներառել ԱԺ օրակարգի մեջ:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց. «ՔՊ-ն խորհրդի իր կազմով դեմ քվեարկեց, որովհետեւ ուղերձի տեքստում կա հարցեր, որոնք վերաբերում են անվտանգային հարցերին սահմանազատմանը եւ այլն: Թող վաղը գան, օգտվեն կառավարության հարցուպատասխանից, այդ բոլոր հարցերն ուղղեն ՀՀ վարչապետին»:

Նա ասաց, որ իրենք օրակարգ չունեն արտահերթ նիստին մասնակցելու. «Էդ օրակարգը մեզ համար քննարկելի չի»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ որ պահին ժողովուրդն ուզեց, ես կհեռանամ, խաբե՞լ է Նիկոլ Փաշինյանը դա ասելով, ասում եք՝ մեր օրակարգում դա չկա, արդյոք ձեր օրակարգը ժողովուրդը չի թելադրելու, թե՞ դուք ընդդիմադիրներին ժողովուրդ չեք համարում՝ Կոնջորյանը պատասխանեց. «ՀՀ բոլոր քաղաքացիներին մենք համարում ենք մեր ժողովուրդը, նույնիսկ այն մարդկանց, ովքեր մեր ընտրողները չեն, դժգոհ են: Մենք նրանց եւս ականջալուր ենք լինում: Արձանագրումը, որն արել է Նիկոլ Փաշինյանը, հիմնարար է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ՀՀ-ում կա լեգիտիմ խորհրդարան, լեգիտիմ վարչապետ, հետեւաբար, մենք նման օրակարգ չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930