Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստորգետնյա անցում ունե՞ն, լավ, ստորգետնյա թող գնան-գան». Բագրատ սրբազանը՝ ՔՊ-ականների տեղաշարժի մասին

Հունիս 10,2024 18:15

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի համար անակնկալ չէր ԱԺ խորհրդի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով ընդդիմադիր խմբակցությունների պահանջով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկի մերժումը. այս մասին քիչ առաջ սրբազանը հայտարարեց ԱԺ շենքի մոտ:

Հիշեցնենք, երեկ գիշերվանից  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շրջափակել են ԱԺ շենքը՝ կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով:

ՔՊ-ն ներկայացնող ԱԺ խորհրդի 12 անդամները դեմ են քվեարկել ընդդիմադիր խմբակցությունների առաջարկին:

«Իրենց ամսի 11-12-ին կամ պետք է գործի չթողնենք կամ իրավունք չտանք որեւէ ձեւով շարժվելու»,- հայտարարեց սրբազանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կխորհրդակցեն եւ քիչ անց կներկայացնեն հետագա անելիքները:

Այդ ընթացքում քաղաքացիներից մեկը նկատեց, որ ԱԺ շենքից ստորգետնյա անցում կա:

«Ստորգետնյա անցում ունե՞ն, լավ, ստորգետնյա թող գնան-գան»,- հեգնեց սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930