Արամ Խաչատրյան տուն-թանգարանում այսօր շարունակվում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլը։
Երկրորդ փուլում նախորդ փուլը հաղթահարած 12 ջութակահարները մենահամերգով ներկայանում են ժյուրիի առջև՝ առավելագույնը 60 րոպե տևողությամբ։ Երկրորդ փուլի ծրագրում ներառված են Ֆրանց Շուբերտի ստեղծագործություններից և Տիգրան Մանսուրյանի «Lamento» մենանվագ ջութակի համար ստեղծագործությունը։ Ջութակահարներն իրենց ընտրությամբ կատարում են ևս մեկ գործ‚ որը նպատակ ունի ցուցադրելու մասնակցի տեխնիկան և մեկնաբանման հմտությունները:
Հիշեցնենք‚ որ այս օրերին Երևանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Խաչատրյանի անվան մրցույթի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ Մրցույթն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ
Կարդացեք նաև