Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Դու Մարդու իրավունքների պաշտպա՞ն ես, թե՞ կարմիր բերետավորների իրավունքների պաշտպան». Գառնիկ Դանիելյան

Հունիս 10,2024 17:51

«Իշխանությունն ուզուրպացված է գործող իշխանության կողմից, այս մարդիկ չեն կարող ընտրություն կազմակերպել, կկազմակերպեն՝ հօգուտ իրենց: ԿԸՀ նախագահը՝ կոճակը սեղմում է ինքն իր օգտին քվեարկում, գնում է ԿԸՀ նախագահ դառնում: ՄԻՊ-ը, տեսել ե՞ք, գնացել ենք՝ չկա. դու ՄԻՊ ես, թե՞ կարմիր բերետավորների իրավունքների պաշտպան ես»,- խորհրդարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակարգողներից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԺ խորհրդի կայացրած որոշմանը, որով մերժվում է կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու պահանջը:

ՔՊ-ն ներկայացնող ԱԺ խորհրդի 12 անդամները դեմ են քվեարկել:

Գառնիկ Դանիելյանի դիտարկմամբ՝ ժողովրդավարության բաստեոն Հայաստանում մարդիկ կարծիք արտահայտելու համար հայտնվում են ճաղերի ետեւում, ուստի, այս իշխանությունն ի վիճակի չէ արդար ընտրական գործընթաց կազմակերպել:

Հիշեցնենք, երեկ գիշերվանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շրջափակել են ԱԺ շենքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930