Սույն թվականի հունիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հատուկ նշանակության հիմնախնդիրների պրոբլեմային խորհրդի անդրանիկ նիստը։ Քննարկմանը մասնակցեցին խորհրդի անդամները ՀՀ ԳԱԱ ինստիտուտներից, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնագետները, «Լոկատոր» ՓԲԸ և «ԼՏ-ՊԻՐԿԱԼ» ՓԲԸ ղեկավարները:
Քննարկվեցին գիտական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների միջև գիտատեխնիկական համագործակցության, պաշտպանունակության ամրապնդմանը նպաստող գիտական ուղղությունների վերհանման և ներդրումային ծրագրերի ձևավորման, փորձագիտական խորհրդատվության վերաբերյալ հարցեր։
Խորհրդի գործառույթները ներառում են
- Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված հիմնահարցերի վերաբերյալ ներդրումային ծրագրերի ձևավորման, վերլուծության, փորձագիտական եզրակացությունների, խորհրդատվությունների և առաջարկությունների տրամադրման հարցեր,
- պաշտպանունակության բարձրացմանը նպաստող գիտական ուղղությունների և թեմաների վերհանում, քննարկումների կազմակերպում և զարգացման առաջարկությունների մշակում, անվտանգության հիմնահարցերին վերաբերվող գիտական ուղղությունների և տեխնոլոգիական մշակումների հեռանկարների վերլուծություն, առաջարկությունների մշակում ու պետական մարմիններին ներկայացում:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին