Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյանը և Մաքսիմ Լոնգանգեն կարևորել են դատավորի գործունեության գնահատման նոր համակարգը

Հունիս 10,2024 17:27

Դատավորների գնահատման նոր համակարգ, Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական համագործակցություն, ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու գործիքակազմեր Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

Հանդիպման սկզբում Արդարադատության նախարարը շնորհավորել է պարոն Լոնգանգեին ԵԽ գրասենյակի ղեկավարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորդհրդին Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդնման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին` ՀՀ հետ փոխգործակցության բարձր մակարդակի, ԼՂ ճգնաժամի ողջ ընթացքում արված բազմաթիվ հայտարարությունների համար՝ ռազմական գործողությունների դադարեցման, ռազմագերիների և պահված անձանց ապօրինի կալանավորման, մարդասիրական ճգնաժամի, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ աջակցության հայտարարությունների համար։

Արդարադատության նախարարն առանցքային է համարել ԵԽ մարմինների հետ ձևավորված կայուն փոխգործակցությունը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովի, ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ), Մարդու իրավունքների Եվրոպական դատարնի՝ վերջինիս վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու ենթատեքստում։

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ կայուն և արդյունավետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել գրեթե բոլոր կարևոր իրավական զարգացումների ընթացքում ԵԽ-ի խորհրդատվական խողովակներն ակտիվ կիրառման և դրա արդյունքները պատշաճ իրացման համար։

Քննարկվել են նախարարության խնդրանքով ներկայում ԵԽ Գլխավոր տնօրինությունների և Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկվող իրավական ակտերի նախագծերը, մասնավորապես «Ազգային փոքրամասնությունների մասին» և «Իրավահավասարության ապահովման ու խտրականությունից պաշտպանության մասին» օրենքների նախագծերը։ ԵԽ-ն ողջունում է այս նախագծերի շուրջ կազմակերպվող լայն քննարկումների գործընթացները։

Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացման (ֆինանսավորման) մակարդակի, և դրա շրջանակներում ԱՆ բարեփոխումային օրակարգի գրեթե ողջ սպեկտրի ուղղությամբ ծրագրերի իրականացման կապակցությամբ, այդ թվում մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն ու քրեակատարողական ոլորտներում։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՄՔԴ կանոնադրության վավերացման գործընթացին ԵԽ ցուցաբերած աջակցությանը։ ԵԽ-ն պատրաստակամ է ներգրավվել նաև կանոնադրության վավերացմանը հաջորդող գործընթացների կազմակերպման հարցերի շուրջ։

Կողմերը առանձնակի կարևորել են նախարարության և ԲԴԽ կողմից համատեղ մշակվող դատավորի գործունեության գնահատման նոր համակարգը, հաշվի առնելով վերջինիս կարևորությունն արհեստավարժ դատավորների համայնքի շարունակական զարգացման և որպես հետևանք դատարանների անկախության, արդյունավետության և վստահություն առավել բարձր մակարդակի ապահովման համար։ ԵԽ-ն պատրաստակամ է առավել գործուն աջակցություն ցուցաբերել այս գործընթացներին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համագործակցելու իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության որակի բարելավմանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930