Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 3-9-ը (2024թ․)
Սևանա լճի մակարդակը հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (09.06.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 43սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.792մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 9-ը ներառյալ՝ 131.734մլն. մ³:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ