Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդու հայրենիքը գրավում են ու դա ինքը ավերվածություն չի համարում, ուրեմն այդ մարդը կապերը խզել է բարոյական արժեքների հետ»․ Շարմազանովը՝ Ալեն Սիմոնյանին

Հունիս 10,2024 16:28

«Հնարավոր է հասնել հաջողության, եթե ամեն հայ մարդ գա, իր բաժին պատասխանատվությունը վերցնի, իսկ եթե բազմոցին պիտի նստեն, լայվով մեզ նայեն, հնարավոր չի»,-այս մասին այսօր Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նրա կարծիքով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը հաջողվել է ժողովրդին հանել թմբիրից, հիմա քայլը ժողովրդինն է․ «Հիմա առաջնորդ էլ կա, ծրագիր էլ կա, եկեք այստեղ, ճնշումը մեծացնենք, որպեսզի մեր երկրի փշրանքները պահպանենք»։

Հարցին՝ առանց արտաքին ուժերի աջակցության հնարավո՞ր է հասնել հաջողության, Շարմազանովը պատասխանեց․ «Բայց մենք ի՞նչ գիտենք՝ ով ում է աջակցում։ Մենակ մի բան գիտեմ՝ Թուրքիան ու արեւմուտքը աջակցում են Նիկոլ Փաշինյանին, գոնե տեսանելի, բայց ոչ տեսանելին, չեմ կարող ասել»։

Արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը,  թե մի քանի օրից շարժումը Դեմիրճյան փողոցից վրանները հավաքելու է, Շարմազանովն ասաց․ «Այդ անձը քաղաքական  օրենքներով պարկեշտության չափավոր բաժին եթե ունենար՝ հրաժարական տված կլիներ։ Եթե չեմ սխալվում՝ նա էր պատերազմից հետո ծափահարում ու ասում՝ ապագա կա Արցախում։ Եթե Արցախի հայաթափումն է Ալեն Սիմոնյանի խոստացած ապագան, ուրեմն պարկեշտ, դաստիարակված մարդիկ այդ ժամանակ լեզուն մտցնում են իրենց բերանն ու ատամների հետեւը»։

«Քո հայրենիքը Աղդամը ավերված չի՞, գնա նուռ հավաքի Սուրեն Պապիկյանի հետ, եթե մարդու հայրենիքը գրավում են, ու դա ինքը ավերվածություն չի համարում, ուրեմն այդ մարդը կապերը խզել է բարոյական արժեքների հետ»։

Հիշեցնենք, շարժումը շարունակում է պահանջել կառավարության հրաժարականը։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն էլ երեկ  հայտարարել է, որ 4 օր են տալիս, որպեսզի ԱԺ-ում գումարվի կառավարության հրաժարականի հարցով արտահերթ նիստ։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930