Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը զզվել է Նիկոլ Փաշինյանից․ Հայկ Դերձյան

Հունիս 10,2024 15:52

2018 թվականից հետո թավշյա հեղափոխությունից խոսող Փաշինյանը բերել է ոչ թե խաղաղություն, բարօրություն, այլ ՝ ոստիկանապետություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերձյանն՝ անդրադառնալով երեկ երեկոյան Դեմիրճյան փողոցում ոստիկանական ուժերի գործողություններին։

«Մենք տեսել ենք, թե ինչպես են ոստիկանները խուլիգանական գործողություններ իրականացնում՝ պատգամավորներին ծեծելով, ջարդելով, իրենց թույլ տալով ավելորդ արտահայտություններ։ Մարդիկ կան, որ չեն կողմնորոշվել՝ իրենք պետք է ուսադիր կրե՞ն, թե՞ գողական գնան։ Նիկոլ Փաշինյանին պահող միակ համակարգը ոստիկանությունն է։ Ես վստահ եմ, որ ՊՆ-ն, բանակը շատ լավ գիտակցում է, թե ով է Փաշինյանը եւ ինչ վարչախումբ է հավաքված։ Բնականաբար, քանի այս իշխանությունը կա, ես վստահ եմ, որ բանակը չի կարող գործել այնպես, ինչպես որ պետք է գործի»,-ասաց Դերձյանը։

Նրա խոսքով՝ ոստիկաններն էլ հասկանում են, որ այնպես չէ, որ 10-20 կարմիր բերետավորներով մարդկանց վրա եթե հարձակվում են, մարդիկ փախնելու են․ «Ես շատ եմ զրույցներ լսել, որ ոստիկաններն ասում են՝ երբ է էս ամենը վերջանալու, որ հանգիստ գնանք տուն։ «Այս ամենը» ասելով նկատի ունեն, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռանալու։ Լսել եմ ոստիկաններին, երբ ասել են՝ ե՞րբ է սա գնալու, ուրիշ բառեր չասեմ, թե ինչ են օգտագործել։ Այսինքն, անգամ ոստիկանությունը, որը պահում է այս իշխանությանը, իրենք զզվել են իրենից, ոչ թե փողոց դուրս գալուց, այլ զզվել են Նիկոլ Փաշինյանից»։

Դերձյանը վստահ է՝ շարժումը ճիշտ քայլերի միջոցով կարող է հեռացնել իշխանությանը։

 

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երեկ հանրահավաքից հետո երթով գնացել էին Բաղրամյան պողոտա, նրանք նպատակադրվել էին առաջ շարժվել դեպի Դեմիրճյան փողոց, սակայն մեծ թվով ոստիկանները խոչընդոտել են նրանց շարժը։ Շարժման մասնակիցները գիշերել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, որտեղ վրաններ են տեղադրել։

Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 4 օր է տվել Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները պաշտոնապես մուտքագրել են 33 պատգամավորների ստորագրություններով առաջարկը՝ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ։

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930